Մեր քարոզարշավը մեկնարկեցինք Օհանավանից և Կարբիից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
«Խոսեցինք ամենաանհանգստացնող խնդիրներից՝ անվտանգության, աշխատատեղերի, գյուղի զարգացման, կրթության, արժանապատիվ կյանքի և Հայաստանի ապագայի մասին։ Բայց ամենակարևորը՝ լսեցինք մարդկանց։ Լսեցինք նրանց անհանգստությունները, հույսերը, պահանջը՝ ունենալ պետություն, որը ծառայում է քաղաքացուն: Օհանավանը և Կարբին այսօր ապացուցեցին՝ Հայաստանը արթնանում է, հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի, նրա էմիսարները պետք է ջախջախվեն»,- գրել է նա։
