Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, կարող է դառնալ մարդկության հաջորդ նպատակակետը Լուսնից և Մարսից հետո։ Գիտնականներն ու տիեզերական ոլորտի մասնագետները քննարկում են դեպի Տիտան ապագա մարդակազմ առաքելության հնարավորությունը։ Հաջորդ ամիս նախատեսվում է առաջին անգամ անցկացվող «Humans to Titan Summit» համաժողովը, որտեղ կքննարկվեն անհրաժեշտ տեխնոլոգիաները և նախապատրաստական ռոբոտացված առաքելությունները։
Տիտանը նախկինում ուսումնասիրվել է 2005 թվականին, երբ Huygens («Հյույգենս») զոնդը՝ Cassini-Huygens առաքելության շրջանակում, վայրէջք կատարեց նրա մակերեսին և 72 րոպե տվյալներ փոխանցեց։ Ներկայում նախատեսվում է նոր առաքելություն՝ Dragonfly («Դրագոնֆլայ»), որը 2028 թվականին պետք է հասնի Տիտան և ուսումնասիրի տարբեր հատվածներ՝ կյանքի հնարավոր նշաններ որոնելու նպատակով։
Գիտնականների գնահատմամբ՝ Տիտանը սառը, խիտ մթնոլորտով և յուրահատուկ պայմաններով աշխարհ է, որտեղ մարդու աշխատանքի համար անհրաժեշտ կլինեն թթվածնի արտադրություն, պաշտպանիչ տեխնոլոգիաներ և էներգիայի հատուկ աղբյուրներ։
