Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել

«Մայր Հայաստան» կուսակցության  վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Սոնա Աղեկյանը նկատում է. «ՔՊ-ին հանգիստ չի տալիս այն փաստը, որ Անդրանիկ Թևանյանը հետևողական ու հաշվարկված քաղաքական քայլերով հերթով ու կարգով բացում է նիկոլի իշխանության իրական դեմքը։ Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել, քան հարձակումները, հորինված պիտակավորումները և կազմակերպված հակաքարոզչությունը։ Բայց որքան շատ են փորձում լռեցնել, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ Թևանյանի հարվածը հասել է նպատակին։

Leave a Comment