
Ինչպես հավաքի սկզբում նշվեց՝ Էջմիածինն այն վայրն է, որը միավորում է հայերի հոգիները, իղձերն ու արժեքները, այսօր էլ դարձել է այդ հայության արժեքների պահապան վահանը, ինչպես որ դարեր շարունակ պահպանել է մեր հավատը, ինքնությունն ու ազգային արժանապատվությունը։
«Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողը, պաշտպանողը` Հայ առաքելական սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախավորված։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ»,- հայտարարեց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինքը 6 սկզբունք է հայտարարել՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։