Վեդիում տուժած անչափահաս աղջիկների հորեղբայրը ձերբակալված է – armeniatoday.am

Վեդիում սեռական ոտնձգությունների ենթարկված անչափահաս աղջիկների հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանը, ձերբակալված է, Armenia Today-ը տեղեկացել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանից։

Փաստաբանը հայտնել է, որ Թովմասյանը ձերբակալված է արդեն ավելի քան 48 ժամ։ Փաստաբանը նշել է, որ Թովմասյանին ձերբակալել են երկու դրվագով։

Մելիքյանի խոսքով՝ նա ձերբակալվել է ապրիլի 26-ին իր եղբոր աղջիկների նկատմամբ սեռական բռնությունը կատարած և այդ ժամանակ ազատության մեջ գտնվող անձին դանակահարելու դրվագով։ Երկրորդ պատճառը մայիսի 6-ին Վեդու ոստիկանության ծառայողներից մեկի հետ միջադեպն է։

Նա ավելի վաղ հայտնել էր, որ Թովմասյանը պնդել է, թե ոստիկանն իրեն հայհոյել է, ինչի պատճառով էլ հարվածել է ոստիկանին։

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ Թովմասյանի առնչությամբ ակտիվ քննչական գործողություններ են։ Մեղադրանք դեռ չի առաջադրվել, խափանման միջոց նույնպես։

Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։

Մայիսի 6-ին դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։ Գործում ներգրավված 3-րդ անձ կա՝ այս պահի դրությամբ վկայի կարգավիճակում։ Դեպքի ֆոնին իրավապահ համակարգի 5 պաշտոնյա է ազատվել աշխատանքից։ 

Leave a Comment