Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է անդրատլանտյան կապերի ամրապնդման կարևորությունը։ Տայանին ընդգծել է, որ Եվրոպան և Ամերիկան փոխադարձաբար միմյանց կարիքն ունեն, և հույս է հայտնել, որ Ռուբիոյի այցը կնպաստի լարվածության թուլացմանը։
Կողմերը քննարկել են Իրանի հետ պատերազմը և դրա հնարավոր ազդեցությունը Լիբանանի վրա, ինչպես նաև՝ Վենեսուելայում ու Կուբայում տիրող իրավիճակը։
«Ես համոզված եմ, որ Եվրոպան ունի Ամերիկայի կարիքը, Իտալիան ունի Ամերիկայի կարիքը, բայց Միացյալ Նահանգներն էլ, իր հերթին, ունի Եվրոպայի և Իտալիայի կարիքը»,- նշել է Տայանին՝ հավելելով, որ գործընթացները կարող են զարգանալ ճիշտ ուղղությամբ։
