Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է նվիրում, սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ. Գոհար Ղումաշյան


Հասարակություն


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը:

Իրադարձություն 1.

Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։

Իրադարձություն 2.

ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։

Հարց 1 – Արդյոք Ավինյանին գաղտնալսե՞լ են։

Հարց 2 – Ինչու՞ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։

Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»:


Leave a Comment