Այսօր սպասում ենք Իրանի պաշտոնական պատասխանին. Ռուբիո

Այսօր սպասում ենք Իրանի պաշտոնական պատասխանին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն այսօր սպասում է պատերազմին վերջ դնելու առաջարկի վերաբերյալ Իրանի պաշտոնական պատասխանին։ Հռոմում լրագրողների հետ զրույցում Ռուբիոն հույս է հայտնել, որ դա կլինի «լուրջ առաջարկ», որը թույլ կտա սկսել բանակցային իրական գործընթաց։

Պետքարտուղարը նկատել է, որ Իրանի պետական համակարգում առկա ներքին խնդիրներն ու անկազմակերպվածությունը կարող են դանդաղեցնել պատասխանի տրամադրումը․

«Մենք ինչ-որ բան պետք է իմանանք այսօր: Վերջին մեկ ժամվա դրությամբ մենք դեռևս այն չենք ստացել»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Ռուբիոն խիստ մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, թե Թեհրանը փորձում է Հորմուզի նեղուցում երթևեկությունը վերահսկող հատուկ գործակալություն ստեղծել։ Նրա ձևակերպմամբ՝ նեղուցի նկատմամբ նման վերահսկողությունը «խնդրահարույց է և անընդունելի» Միացյալ Նահանգների համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment