Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, որը հաշվարկվել է 2022 թվականի մարդահամարի հիման վրա իրականացվող ընթացիկ հաշվառման տվյալներով, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 100 հազար 100 մարդ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 3 միլիոն 81 հազար 100 մարդու համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 980 հազար 900 մարդ, որոնցից 1 միլիոն 148 հազար 400-ը բնակվում են Երևանում։
Նշվում է, որ գյուղական բնակավայրերում բնակչության թվաքանակը կազմել է 1 միլիոն 119 հազար 200 մարդ։