Նորածինների ամենատարածված անունների ցանկը գլխավորում են Նարեն ու Դավիթը

Նորածինների ամենատարածված անունների ցանկը գլխավորում են Նարեն ու Դավիթը

8 մայիսի 2026 – 14:59 AMT

PanARMENIAN.Net – Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025 թվականին նորածիններին առավել հաճախ տրված անունների ցանկը, որը գլխավորում են Նարեն ու Դավիթը:

Իգական անունների առաջին տասնյակում են նաև Արփի, Լուսե, Մարիա, Անգելինա, Եվա, Մանե, Ամելի, Մարի, Մարիամ անունները:

Նորածին տղաների անունների առաջին տասնյակում են նաև Նարեկ, Հայկ, Ռոբերտ, Միքայել, Տիգրան, Մարկ, Արեգ, Լեո, Մոնթե անունները:

2025 թվականին ծնվել է 15,246 աղջիկ և 16, 796 տղա:

Leave a Comment