Մադրիդի «Ռեալն» արձագանքել է թիմի կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտնել է Cadena Ser-ը։
Արքայական ակումբը ոչ ուղիղ, բայց ակնարկել է, որ միջադեպից հետո երկու ֆուտբոլիստն էլ «խիստ պատժի» կենթարկվեն։
«Դա կլինի հնարավոր առավելագույն պատիժը»,- հայտնել են ակումբի աղբյուրները։
Աղբյուրի տեղեկություններով՝ Վալվերդեն և Չուամենին արդեն կարգապահական տույժեր են ստացել «Ռեալից»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վալվերդեն հրաժարվել է ձեռք սեղմել Չուամենիին, որը ցանկանում էր հաշտվել նախօրեին նրանց միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո։ Դրանից հետո ֆուտբոլիստների միջև կրկին վիճաբանություն էր սկսվել, որի հետևանքով Վալվերդեն գլխի վնասվածք էր ստացել։
