
ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը կսահմանի նաև համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները:
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակը ոստիկանության համակարգում կադրային կայունության ապահովումն է։ Նա նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում ոստիկանության ծառայողները հաճախ ծառայությունն իրականացնում են ոչ իրենց բնակավայրում, ինչի արդյունքում առաջանում է նրանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտություն։
Այս համատեքստում առաջարկվում է պետության կողմից սահմանել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, որոնք կնպաստեն ծառայության գրավչության բարձրացմանը նաև հեռավոր մարզերում։