ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Տեղեկությունը հաստատեց ՀԷՑ-ի տնօրենի գլխավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Ազատություն»-ը մայիսի 1-ին հայտարարել էր, որ կառավարությունը ՀԷՑ-ի գնման համար 23,3 միլիարդ դրամ (62,3 միլիոն դոլար) պայմանով, որ ընտանիքը ՀԷՑ-ին վերադարձնի վերջին 10 տարիներին ստացած շահաբաժինները՝ 23,2 մլն դրամը, ինչը վերջնարդյունքում կազմում է մոտ 380 հազար դոլար։
Ղազինյանը նշեց, որ առաջարկը սեփականատերերը չեն պատրաստվում ընդունել, քանի որ առաջարկված գումարն անտրամաբանական ցածր է։
«Հերթական անգամ պետության վերաբերմունքն է մասնավորի նկատմամբ։ Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,- նշեց նա։
Ղազինյանն ասաց, որ ՀԷՑ-ի մասին այսօր չեն խոսում, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրներն առավել կարևոր են։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 22-ին կողմ էր քվեարկել նախագծին, որով նոր բաժանորդների համար ընկերության բաշխման ցանցին միացման վճարներն էականորեն նվազել են:
Կարդացեք նաև՝
ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի միացման վճարները նոր բաժանորդների համար նվազել են ընտրություններից առաջ
