Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը, կան զոհեր





Ինդոնեզիայի Հալմահերա կղզում (Հյուսիսային Մալուկու նահանգ) ժայթքել է Դուկոնո հրաբուխը։
Ըստ պատկան մարմինների՝ 20 հոգուց բաղկացած խումբը, մի մասը՝ զբոսաշրջիկներ, բարձրացել է լեռը։ Փրկարարները որոնոական աշխատանքներ են կատարում: Պաշտոնապես հաստատել է 3 հոգու մահ:

Առկա տվյալներով՝ մոխրի բարձրությունը հրաբխի խառնարանից հասել է 10 հազար մետրի (ծովի մակարդակից 11 087 մետր բարձր)։ Սպիտակ, մոխրագույն և սև մոխրի արտանետումները տարածվել են հյուսիսային ուղղությամբ։ Ինդոնեզիայի իշխանությունները տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելել են մոտենալ հրաբխի խառնարանին 4 կիլոմետր շառավղով, ինչպես նաև խորհուրդ են տվել օգտագործել դիմակներ՝ շնչուղիները հրաբխային մոխրի ներթափանցումից պաշտպանելու համար։

Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան և Ավստրալական լիթոսֆերային սալերի սահմանագծում։



Leave a Comment