Սամվել Կարապետյանի ընտանիքը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան

ՀՀ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերելու նպատակով սեփականատերերին 380 000 դոլարի առաջարկ է ներկայացրել։

ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ գործադիրը բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, ընկերության դիմաց առաջարկել է 380 000 դոլար։ Արձագանքելով հարցին, թե արդյոք նախատեսվում է ընդունել այդ առաջարկը՝ Ղազինյանը տվել է բացասական պատասխան։ 

«Բանական կամ տրամաբանություն ունեցող ո՞ր մարդը կարող է դա ընդունել»,– հավելել է նա։

Leave a Comment