Ռուսաստանում աշխատանքը դադարեցրած հարավային օդանավակայաններում քաոս է տիրում: Մեկնմանն է սպասում առնվազն 14 հազար ուղևոր, հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից։
Ամենաբարդ իրավիճակը Սոչիում է, որտեղ նոր սահմանափակումները համընկել են վերջին երկու օրվա չվացուցակի լայնամասշտաբ խափանումների հետ։ Նաև հարավային օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառով արդեն չեղարկվել կամ ուշանում են հարյուրավոր միջազգային չվերթներ Սոչիից, Միներալնիե Վոդիից, Կրասնոդարից, Մախաչկալայից և Վլադիկավկազից։