Երևանում կայացել են հայ-անգոլական առաջին քաղաքական խորհրդակցությունները

Երևանում կայացել են հայ-անգոլական առաջին քաղաքական խորհրդակցությունները

8 մայիսի 2026 – 12:27 AMT

PanARMENIAN.Net – «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը։

Վահան Կոստանյանն ու Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները՝ ներառյալ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության և առողջապահության ոլորտներում համագործակցությունը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման վերաբերյալ։

Leave a Comment