Ճիշտն ասած, ես չեմ կասկածում մեր հաղթանակի վրա և վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը ևս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։
«Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը, այսինքն քաղաքական ճիշտ բանավեճի առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի ինչ է: Իրենք երկու խնդիր են լուծում․ Մեկ՝ իրենց այսպես ասած նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը՝ վախի մթնոլորտ սերմանել: Հավատացած եղեք, որ մենք էդ մակարդակի չենք իջնելու: Մեկ, երկու փոքր հումորային, շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ էր, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։