Նիկոլ Փաշինյանն 8 տարի առաջ խաղաղություն խոստացավ, սակայն 3 պատերազմ բերեց. Նարեկ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն 8 տարի առաջ խաղաղություն խոստացավ, սակայն 3 պատերազմ բերեց. Նարեկ Կարապետյանը բացատրեց, թե ինչու են քարոզարշավը սկսել հենց ԱԺ-ի դիմաց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը հիշեցրեց, որ 8 տարի առաջ հենց այստեղ է Փաշինյանն ընտրվել վարչապետ, սակայն մինչ օրս իր խոստումները չի կատարել։

«Բարեկեցության խոստում տալով՝ իբր ամեն ընտանիքի բաժին կհասնի 10 հազար դոլար, նա փոքր բիզնեսի հարկերը բազմապատկեց երկու անգամ։ Խոստանալով, որ ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի՝ միլիարդավոր պարգևավճարներ տվեց իր թիմակիցներին։ Այսօր ամեն հինգերորդ հայաստանցին աղքատության մեջ է ապրում»,– ասաց նա։

Leave a Comment