Նրա ձայնը հենման կետ է համաշխարհային մակարդակով. Մելոնի

Նրա ձայնը հենման կետ է համաշխարհային մակարդակով. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմի պապ Լեւոն XIV-ի ընտրվելու մեկամյակի կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցում։

««Habemus Papam» (Մենք Պապ ունենք)։ Մեկ տարի առաջ Սիքստինյան մատուռի վրայից բարձրացող սպիտակ ծուխն աշխարհին ավետեց, որ Եկեղեցին ընտրել է Պետրոսի հաջորդին։

Այս առիթով ցանկանում եմ վերստին երախտագիտությունս հայտնել Լեւոն XIV Պապին՝ հավատի, հույսի, խաղաղության, ժողովուրդների միջև երկխոսության և ամենակարիքավորներին սատարելու իր անդադար պատգամի համար։

Մեծ անորոշություններով լի այս բարդ ժամանակաշրջանում նրա ձայնը հենման կետ է համաշխարհային մակարդակով՝ քրիստոնյաների և ոչ միայն նրանց համար»,- գրել է Մելոնին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment