ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին


Միջազգային


ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ կանխել են Իրանի հարձակումները և պատասխան հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում իրանական ռազմական ենթակառուցվածքներին։

Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան USS Truxtun (DDG 103), USS Rafael Peralta (DDG 115) և USS Mason (DDG 87) ականակիրների Հորմուզի նեղուցով Օմանի ծոց տանող ճանապարհին:

Ամերիկյան կողմի պնդմամբ, իրանական ուժերը հարձակվել են նավերի վրա՝ օգտագործելով հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և փոքր նավակներ։

Ի պատասխան, ԱՄՆ ուժերը հարվածել են թիրախներին, որոնք օգտագործվել են ամերիկյան ուժերի վրա հարձակվելու համար։ Դրանց թվում են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման համակարգեր, հրամանատարական կետեր, հետախուզական և հսկողության օբյեկտներ։

Միացյալ Նահանգները չի ձգտում հետագա սրացման, բայց պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում ամերիկացի զինծառայողներին և ռազմական օբյեկտները պաշտպանելու համար։


Leave a Comment