Ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները՝ թունելում

Ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները՝ թունելում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շուրջ 450մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները։Այն ավարտելուց հետո կմեկնարկեն թունելի երեսարկի պատերի բետոնացման աշխատանքները։ 

Շինարարությունը շարունակվում է Քաջարան-Ագարակ հատվածում առկա մյուս թունելում նույնպես։ Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների և այլն կառուցման աշխատանքները։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment