Ծանրամարտի ԱԱ․ Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիր – armeniatoday.am

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել, տեղեկանում ենք ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից։

Տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել՝ պոկում վարժությունում բարձրացնելով 160 կգ ու 164 կգ:

Առաջնությունն անցկացվում է մայիսի 2-8-ը՝ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։ Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը (77 կգ) դարձել էր առաջնության չեմպիոն, Նարեկ Մկրտչյանը (79 կգ)՝ փոխչեմպիոն, Էմմա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր։

Leave a Comment