Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանի թիրախավորումը՝ նշելով, որ պետական սահմանից ավելի քան 700 կմ հեռավորության վրա գտնվող այս օբյեկտն էական նշանակություն ունի ռուսական պատերազմի ֆինանսավորման համար։
Խոսքը «Սլավնեֆտ-Յարոսլավնեֆտեօրգսինթեզ» գործարանի մասին է, որը խոշորագույնն է Ռուսաստանի հյուսիսում։ Չնայած Յարոսլավլի նահանգապետը հայտարարել է ԱԹՍ-ների գրոհը հետ մղելու մասին, ուկրաինական կողմը շեշտում է թիրախային հարվածի կարևորությունը։
Այս գործողությունները տեղի են ունենում մայիսի 8-9-ը Ռուսաստանի հայտարարած միակողմանի «հրադադարի» ֆոնին, որին Ուկրաինան չի միացել։ Զելենսկին պարզաբանել է, որ ռուսական կողմը նույնիսկ ձևականորեն չի դադարեցրել կրակը՝ գիշերվա ընթացքում 850 ԱԹՍ-ը։
