«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 8-ին՝ ժամը 10:30-15:00-ն, կդադարեցվի Աթոյանի Անց., Սուվորովի, Բելինսկի, Կռիլովի, Ռոստովյան, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Թորամանյանի, Ազատամարտիկների փողցների, Ազատամարտիկներ 1-5 նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
