«Ուժեղ Հայաստան»-ի նկատմամ հետապնդումների նոր ալիք կսկսվի. ԶԼՄ – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է զանգվածային գաղտնալսումներ սկսել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ, կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ասուլիսից հետո, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ուժայիններին խնդիր է դրվել հնարավոր և անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների դեմ կոմպրոմատներ գտնել և քրեական հետապնդումների նոր ալիք սկսել։

Միաժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նոր ձայնագրություններ է հրապարակելու, որոնք արվել են դեռևս 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, սակայն պահվել են քարոզչական նպատակներով հիմա օգտագործելու համար, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Leave a Comment