Ուկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բրիտանական The I Paper թերթի տվյալներով՝ Եվրոպան բախվում է Ուկրաինայից հակաբիոտիկակայուն «սուպերբակտերիաների» տարածման սպառնալիքին։

Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայում ընթացող մարտական ​​գործողությունները ստեղծել են իդեալական պայմաններ հակաբիոտիկակայուն վտանգավոր վարակների առաջացման համար։ Այս վարակները տարածվում են մտահոգիչ արագությամբ՝ երկիրը վերածելով «գլոբալ ինկուբատորի»։ Հրատարակությունը պարզաբանել է, որ ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Klebsiella pneumoniae մանրէն, որը տարեկան սպանում է ավելի քան 100 000 մարդու ամբողջ աշխարհում։

Լվովի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիլո Թուրքևիչը նշել է, որ իրավիճակը այնքան է զարգացել, որ աշխարհը, հնարավոր է, արդեն մտել է «հետհակաբիոտիկային դարաշրջան», քանի որ դա ազդում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ մոլորակի, այդ թվում՝ Եվրոպայի վրա։ Բժիշկը բացատրել է, որ իրավիճակը միայն օրեցօր վատթարանում է գերբնակեցված բաժանմունքների, վարակի վատ վերահսկողության և դեղորայքի կուտակման պատճառով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment