Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայանպաստ ելույթը երկրի խորհրդարանում: Ժան-Նոել Բարոն անդրադարձել էր Արցախում հայկական ժառանգության ոչնչացման թեմային: Կոնկրետ ի՞նչ է ասել նախարարը: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն երեկ Սենատում պատասխանում էր օրենսդիրների հարցերին: Հարց տալու հնարավորությունից օգտվել է «Հանրապետական» սենատոր Էդիեն Բլանը: Նա իր ելույթում վարչակազմին կոչ է արել ուժեղացնել Բաքվի վրա գործադրվող ճնշումը՝ հայ գերիների ազատ արձակմանը հասնելու նպատակով և նաև առաջարկել է անհատական պատժամիջոցներ կիրառել այն ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են կամ ում հանձնարարությամբ Արցախում էթնիկ զտում է իրականացվել: Եվ նա խնդրել է արտգործնախարարին պարզաբանել, թե ինչպիսի՞ն է կառավարության վերաբերմունքը Արցախում հայկական պատմական ժառանգության ոչնչացման փաստերի վերաբերյալ»,-ասել է Երկանյանը:
Ի՞նչն է, որ հարուցել է ադրբեջանցի դիվանագետների զայրույթը: Արդյո՞ք տեղին է խոսել Բաքվի ու Փարիզի միջև հարաբերություններում նոր լարվածության մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: