Աստծո հանգիստը

Աստծո հանգիստը

07.05.2026 | 22:39

Ես առաջնորդում եմ ձեզ:

Ճանապարհը բաց է:

Առանց երկմտելու առաջ ընթացեք:

Ես ձեր կողքին եմ:

Իմ Ձայնը լսեք: Լսեք Իմ Ձայնը:

Իմ Ձեռքն է կառավարում ամեն բան:

Մի մոռացեք, որ Ես ձեզ հետ ավելի լավ եմ գործում, երբ դուք հանգիստ եք: Շատ հանգիստ արեք ձեր քայլերը. մի պարտականությունից մյուսին անցեք խաղաղ ու անշտապ` անցումների միջև ընկած ազատ ժամանակը հատկացնելով հանգստի համար ու աղոթքի:

Չափից դուրս զբաղված մի եղեք:

Ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես եմ թելադրում: Աստծո հանգիստը գտնվում է մի այնպիսի տարածքի մեջ, որ մարդու գործունեության սահմաններից այն կողմ է գտնվում: Համարձակություն ունեցեք երբեմն մտնել այդ սահմանից ներս. այդ ժամանակ իրոք ուրախություն և խաղաղություն կգտնեք այնտեղ:

Այն բոլոր գործերը, որոնք արդյունքն են հրաշքի: Դուք էլ ջանացեք ունենալ` հրաշք գործելու ուժ և իշխանություն:

Իմացեք, որ ձեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ կարող եք անել ամեն բան:

Ո՛չ, դեռ ավելին, իմացեք, որ կարող եք ամեն բան անել Քրիստոսի շնորհիվ, որ հանգիստ է պարգևում ձեզ:

Մեկնաբանություններ

Leave a Comment