Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է տեղեկությունները, համաձայն որոնց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իբրև թե փորձել է Հայաստանի հետ ցամաքային սահմանով մուտք գործել Թուրքիա և մերժում է ստացել։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 3–5-ը Երևան կատարած այցի ընթացքում Մակրոնը նախատեսել էր փակ հայ-թուրքական սահմանի միջոցով մեկնել Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրանց տեղեկություններով՝ Անկարան սկզբում հավանություն էր տվել այդ գաղափարին, սակայն Բաքվի հետ խորհրդակցություններից հետո Էրդողանը հրաժարվել էր նման սցենարից։