Մենք 2-րդն ենք, «Ուժեղ Հայաստանը» 4-րդ տեղում է, Քոչարյանն ունի 1-2% (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք 2-րդն ենք, «Ուժեղ Հայաստանը» 4-րդ տեղում է, Քոչարյանն ունի 1-2% (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույց»-ի այսօրվա հյուրն է «Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։

Անդրադառնալով կուսակցության ակնկալիքներին՝ Սիմոնյանը նշեց. «Կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք անգամ հաղթելու այս ընտրություններում։ Մեր քաղաքական ուժն այնպես է ստացվել, որ բավականաչափ մեծ հնարավորություններ ունի։ Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ մենք պատրաստ ենք բոլոր 3 սցենարին էլ՝ անգամ չանցնելուն, անգամ անցնելուն (բայց ոչ առաջին տեղով) և անգամ հաղթանակին։ Եվ այդ 3 սցենարից ամենաճգնաժամայինը մեզ համար համարում ենք հենց հաղթանակը»։

Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը հակված է դեպի ռուսական ուղղությունը. «Ես կարծում եմ, որ այս արհավիրքներից հետո, եթե հայկական պետականությունը ռուսական ոււղեծրից դուրս չպրծնի, ապա մենք մոտ ժամանակներս գոյութենական հարց ենք ունենալու»։

ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ «Շնորհապետական» կուսակցությունն անցած տարի 8,6 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր է ունեցել, որից 8 միլիոն 71 հազարը նվիրատվություն է։ Հայտնի էր դարձել, որ նվիրատվությունների մեծ մասը՝ 7 միլիոն 420 հազար դրամը, կատարել էր հենց Գուրգեն Սիմոնյանը։ Կուսակցության նախագահը մեկնաբանել է, թե որտեղից են այդ գումարները։

«Ես 2024 թ.-ին հայտարարեցի քաղաքականություն իմ մուտքի մասին։ Այդ գումարի մի մասն իմ անձնական խնայողություններն են, մի մասն էլ՝ այն նվիրատվությունները, որոնք իմ հարազատներն ու ընկերներն իրականացրել են դեռ այն ժամանակ, երբ կուսակցությունը գրանցված չէր (ինչն, իհարկե, կա հայտարարագրերում)։ 2025 թ.-ի ապրիլի 11-ին կուսակցությունը գրանցվեց, բայց հաշվեհամար ունեցանք միայն մայիսի 26-ին։ Դա նշանակում է, որ զուտ ընթացակարգային ծախսերը, որ կուսակցությունը կարող էր անել, սկսվել են առնվազն ապրիլի 11-ից՝ իր գոյության պահից։ Մինչ այդ բոլոր օժանդակությունները և իմ անձնական խնայողությունները ես պարտավոր էի մուտքագրել հաշվեհամարին, որպեսզի կուսակցությունը կարողանա գործունեություն ծավալել։ Մենք որևէ տեղից ֆինանսավորվող չենք և կապ չենք ունեցել ո՛չ նախկին իշխանությունների, ո՛չ էլ որևէ այլ ուժի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment