Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին Արարատի մարզում պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:
ՆԳՆ-ից Armenia Today-ին հաստատել են, որ աշխատանքից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։
