Բարձրաստիճան ոստիկաններ են աշխատանքից ազատվել սեռական բռնության աղմկահարույց գործի հետ կապված

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել, հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- նշել է նա։ 

Leave a Comment