Դատարանը 2 ամսով կալանավորեց մանկապղծության գործով մեղադրյալին – armeniatoday.am

Արտաշատի դատարանը 2 ամսով կալանավորել է մանկապղծության գործով մեղադրյալ Դավիթ Այնազյանին։ Դատական ​​նիստը տեղի է ունեցել դռնփակ։

Ըստ ՔԿ-ի մայիսի 5-ի հաղորդագրության՝ ոտնձգությունները տեղի էին ունեցել փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։ Ըստ հաղորդման՝ տուժող քույրերից մեկը մտավոր հետամնացության խնդիր ունի, ինչից և օգտվել է մեղադրյալ Վ. Ե.-ն։

Մայիսի 6-ին Գլխավոր դատախազությունը դեպքի անռչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ։ Տուժողների փաստաբանները տեղեկացրել էին, որ գործով 3 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, նրանց թվում են Արթուր Երեմյանը և Դավիթ Այնազյանը։

Կարդացեք նաև՝

Վեդիում ենթադրյալ մանկապղծության գործով երեք անձ մեղադրյալի կարգավիճակ չունի

Leave a Comment