Վեդիում տեղի ունեցած դեպքով ձերբակալված երկու անձանից մեկը կալանավորվել է

Վեդիում տեղի ունեցած դեպքով ձերբակալված երկու անձանից մեկը կալանավորվել է

Վեդիում քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքով ձերբակալված երկու անձանից մեկը՝ Դավիթ Այնազյանը, 2 ամսով կալանավորվել է։ 

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Գնահատեք հոդվածը

Leave a Comment