«Հանտա» վիրուսից խուսափելու համար նավը լքած ուղևորներն անհետացել են – armeniatoday.am

Աշխարհի տարբեր երկրներում փորձում են գտնել ուղևորներին, որոնք լքել էին հանտա վիրուսի բռնկում գրանցած կրուիզային լայները՝ նախքան Կաբո Վերդեի ափերին հասնելը, հայտնել է Reuters գործակալությունը:

Վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվող այս միջոցառումներն անհրաժեշտ էին MV Hondius նավի վրա արձանագրված մահվան դեպքերից հետո։

ԱՀԿ տվյալներով՝ հանտա վիրուսի բռնկման հետևանքով նավի վրա երեք մարդ է մահացել՝ նիդերլանդացի ամուսնական զույգ և մեկ գերմանացի։ Առնվազն ութ մարդ վարակված է։ Նիդերլանդների կառավարության տեղեկություններով՝ նախքան վարակի մասին հայտնի դառնալը, շուրջ 40 ուղևոր Սանտա Էլենա նավահանգստում ցամաք է դուրս եկել։

Գործակալությունը նշում է, որ բազմաթիվ ուղևորների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։ Ներկայումս նավը, որի վրա գտնվում է 150 մարդ, ուղղություն է վերցրել դեպի Իսպանիա։

Leave a Comment