Իսրայելը սպանել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկին

Իսրայելը սպանել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է չորեքշաբթի օրը Բեյրութի ուղղությամբ իրականացված թիրախային հարվածի հետևանքով «Հեզբոլլահի» «Ռեդվան» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ահմեդ Ալի Բալուտի սպանության մասին։ Իսրայելական կողմի բնութագրմամբ՝ գործողությունը եղել է «ճշգրիտ հարված»՝ ուղղված լիբանանյան շարժման ռազմական ղեկավարներից մեկի դեմ։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) փոխանցմամբ՝ Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքերից մեկի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ։ Հատկանշական է, որ սա Լիբանանում հաստատված հրադադարից հետո Իսրայելի առաջին հարձակումն է մայրաքաղաք Բեյրութի վրա։

«Հեզբոլլահը» դեռևս պաշտոնապես չի հաստատել իր հրամանատարի սպանության մասին լուրը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment