Գարեգին Բ-ի եղբորն ու եղբորորդուն ազատել են տնային կալանքից – armeniatoday.am

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր ու եղբորորդու տնային կալանք խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ։ 

Ըստ պաշտպան Էմին Խաչատրյանի՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների տնային կալանքը դատավարության այս փուլում իրավաչափ չէ։ 

Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել էին 2025 թվականի նոյեմբերի սկզբին՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։

Նրանք մեղադրյալի աթոռին են հայտնվել «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վաղարշապատում այդ կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա: 

Leave a Comment