Փեզեշքիանն հայտնել է Խամենեիի հետ հանդիպման մասին

Փեզեշքիանն հայտնել է Խամենեիի հետ հանդիպման մասին

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով արհեստավորների և առևտրականների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է երկրի հոգևոր առաջնորդի հետ ունեցած իր վերջին քննարկումներին։

Նախագահը հայտնել է, որ մոտ երկուսուկես ժամ տևած առանձնազրույց է ունեցել Մոջթաբա Ալի Խամենեիի հետ։ Փեզեշքիանը հատուկ շեշտադրել է հանդիպման մթնոլորտը՝ նշելով, որ առաջնորդի մոտեցումն ու վերաբերմունքը եղել են «չափազանց մարդկային, մտերմիկ և համեստ»։

Խոսելով երկրի ներքին կայունության մասին՝ նա հավելել է, որ չնայած հնարավոր տարակարծություններին, ինքն ամեն ինչից վեր է դասում միասնությունն ու համախմբվածությունը, ինչն էլ համարում է պետության հզորության հիմնական գրավականը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment