Սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդիներից ևս մեկը

Սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդիներից ևս մեկը

Համասի բարձրաստիճան պաշտոնյան պաշտոնապես հաստատել է շարժման առաջնորդ Խալիլ Ալ-Հայյայի որդու՝ Ազզամ Ալ-Հայյայի սպանությունը Գազային հասցված իսրայելական հարվածի հետևանքով։ 

Սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Իսրայելի ռազմական գործողությունների թիրախում հայտնվում և զոհվում է Համասի աքսորված առաջնորդի զավակներից մեկը։

Խալիլ Ալ-Հայյան, ով ունի յոթ երեխա, տարիների ընթացքում բազմիցս թիրախավորվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից, սակայն նրան հաջողվել է ողջ մնալ մահափորձերից։ 

Անցյալ տարի Կատարի մայրաքաղաք Դոհայում Համասի ղեկավարության դեմ իրականացված հարձակման ժամանակ նույնպես սպանվել էր նրա որդիներից մեկը, թեև բուն թիրախը՝ Ալ-Հայյան, կրկին փրկվել էր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment