Ասիայի երկրները բախվել են պլաստիկի հումքի դեֆիցիտի – armeniatoday.am

Իրանում իրականացվող ռազմական գործողություններով պայմանավորված նավթային ճգնաժամի հետևանքով` Ասիայի երկրները բախվել են պլաստիկի արտադրության համար անհրաժեշտ հումքի դեֆիցիտի, հայտնել է Financial Times պարբերականը։

Ըստ լրատվականի՝ խոսքը նաֆթայի (նավթամթերքի տեսակ) մասին է, որն օգտագործվում է պլաստմասսայի և կիսահաղորդիչների բաղադրիչների արտադրության մեջ:

Փետրվարի վերջից նաֆթայի գներն աճել են գրեթե կրկնակի, ինչը հանգեցրել է փաթեթավորման և տարբեր պլաստիկ իրերի՝ տոպրակների, տարաների ու բաժակների թանկացման։ Գների բարձրացումն ու նյութերի պակասը բացասաբար են անդրադառնում ոչ միայն սպառողների, այլև արտադրողների վրա, որոնք ստիպված են կրճատել կամ կասեցնել գործունեությունը:

«Պլաստիկ շոկն» ամենախիստը «հարվածել է» Ինդոնեզիային և Ճապոնիային, որոնք հումքի զգալի մասը ներկրում են Մերձավոր Արևելքից։ Մասնավորապես, ճապոնական Mitsubishi Chemical քիմիական կոցերնը մարտին արդեն հայտարարել էր էթիլենի արտադրության կրճատման մասին:

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ:  Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment