ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն ծնունդը նշել է հայկական ռեստորանում և քաբաբ պատվիրել

Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 2023 թվականին։ Մի քանի տարվա ընթացքում պորտուգալացին լիովին հարմարվել է Մերձավոր Արևելքի կյանքին:

Ռիադում Ռոնալդուն արդեն ունի սիրելի ռեստորան՝ «Լավաշը»։ Սա հայկական խոհանոցի եռահարկ հաստատություն է, որն ունի հիմնական դահլիճ, VIP սրահ: Այս մասին գրում Tribuna պարբերականը:

Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց գրեթե անմիջապես հետո հենց «Լավաշում» Քրիշտիանուի ընտանիքը հավաքվեց նշելու Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրը։ Այնուհետև լեգենդար ֆուտբոլիստը արդեն նշել է իր ծնունդը:

0507266e965d8f225048b4862b73afdf3d7d74.webp 54.58 KB

Ֆուտբոլիստը պատվիրել է ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ քաբաբը, ինչպես նաև հայկական տարբեր նախուտեստներ ու աղցաններ։ Նրան դուր են եկել նաև աղանդերը, այդ թվում՝ ծննդյան տորթը։ 

ca44a86a-8d25-465c-9f02-33d637db6a2f.webp 87.02 KB

Սովորաբար Ռոնալդուն խուսափում է քաղցրավենիքից, բայց տոնական օրերին հենց «Լավաշում» կարող է իրեն թույլ տալ փորձել աղանդեր:

b2c1e6a8-019a-4803-9945-7a7deaa3ac4b.webp 76.54 KB

Տոնակատարությունների ժամանակ Քրիշտիանուն սովորաբար առանձին սրահ է վերցնում, իսկ սովորական օրերին սեղան է ամրագրում ընդհանուր դահլիճում։

Leave a Comment