Հռոմի պապի հետ Ռուբիոյի հանդիպումը 2,5 ժամ է տևել

Հռոմի պապի հետ Ռուբիոյի հանդիպումը 2,5 ժամ է տևել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Լևոն XIV պապի հետ։ Սպասվում էր, որ հանդիպումը լարված է լինելու՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի պարբերական հարձակումները կաթոլիկ առաջնորդի հասցեին՝ կապված իրանական պատերազմի հետ։

Ռուբիոն Վատիկանում անցկացրել է 2,5 ժամ, որից հետո անվտանգության խիստ պայմաններում հեռացել է ավտոշարասյունով։ Նա նախ առանձնազրույց է ունեցել Լևոն պապի հետ, ապա հանդիպել Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր դիվանագետ, իտալացի կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։

Վատիկանը և ԱՄՆ պետդեպարտամենտը հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնել։

Ռուբիոյի հանդիպումը պապի հետ, որն առաջինն էր Լևոն XIV-ի և Թրամփի վարչակազմի անդամի միջև վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում, ըստ ամենայնի, տևել է նախատեսվածից ավելի երկար։ Պապը 40 րոպե ուշացումով է ներկայացել Վատիկանի աշխատակազմի հետ հաջորդ հանդիպմանը և շնորհակալություն հայտնել նրանց համբերատարության համար։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment