Հայաստանը դրժել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դրժել են Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվա կատարած վերջին այցերի ընթացքում հայկական կողմը հավաստիացրել է, որ գործողություններ չի ձեռնարկի ՌԴ-ի դեմ, սակայն իրականությունը հակառակի մասին է վկայում։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանում վրդովված են այն փաստից, որ Հայաստանը հարթակ է տրամադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ում Երևանում ընդունել են «չափազանց ջերմ»։ «Իսկ դուք պատմական ո՞ր կողմում եք: Ու՞մ եք աջակցում պատմական համատեքստում»,- հարցրել է պաշտոնական ներկայացուցիչը։

ԱԳՆ ներկայացուցչի համոզմամբ՝ նման գործելաոճը կարող է լրջորեն բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Նա հավելել է, որ խոստումները չպահելը բնութագրում է Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը ոչ միայն Մոսկվայի, այլև սեփական քաղաքացիների նկատմամբ։

Երևանում մայիսի 3-5-ը անցկացվել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զելենսկու հետ քննարկել է պաշտպանական ոլորտում փոխհամագործակցության հեռանկարները

Աղբյուր՝ Armenia Today

Leave a Comment