ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում ուժեղ փոթորիկներ են հարվածել մի քանի շրջանների՝ առաջացնելով լուրջ ավերածություններ։ Պաշտոնական տվյալներով՝ առնվազն մեկ հաստատված պտտահողմ (տորնադո) է անցել տարածքով՝ պոկելով ծառեր, կտրելով էլեկտրական գծեր և վնասելով հարյուրավոր տներ։
Շատ մեծ և վտանգավոր պտտահողմ է շարժվել Լինկոլնից դեպի Լոուրենս շրջան։ Նահանգապետ Թեյտ Ռիվզը նշել է, որ Միսիսիպիի կենտրոնական և արևմտյան հատվածներում մի քանի պտտահողմեր են գրանցվել, և արտակարգ ծառայությունները համակարգում են օգնության աշխատանքները։ Օդերևութաբանները զգուշացրել են, որ նոր փոթորիկների ալիք է սպասվում՝ հնարավոր պտտահողմերով Ալաբամայում, Ջորջիայում և Ֆլորիդայում, իսկ ուժեղ ամպրոպներ կարող են լինել նաև Կարոլինաներում և Տեխասում։
