Մյուս գումարման ԱԺ-ում ձեզ չեմ կարոտի, բացառությամբ Արծվիկ Մինասյանի. Ռուբինյան

Մյուս գումարման ԱԺ-ում ձեզ չեմ կարոտի, բացառությամբ Արծվիկ Մինասյանի. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, թե հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը:

«Ես ճիշտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել այն վարկածը, ըստ որի թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տվել է անսահմանափակ իշխանություն, որովհետև եկեք համաձայնենք՝ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և այդպես շարունակ դարձավ Հայաստանի լիարժեք բռնապետ: Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին «անգլիական թագուհուց» վերածել է բռնապետի, որը 10 տարի հետո Հայաստանի մայրաքաղաքում այնպես արեց, որ իր հրամանների արդյունքում 10 հոգի սպանվեց»,- ասել է նա։

Ավարտելով ելույթը, Ռուբինյանն ասել է. «Ուզում եմ ասել «Հայաստան» խմբակցության գործընկերներին, որ մյուս գումարման Ազգային ժողովում ես ձեզ չեմ կարոտի, բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որի հետ բանավիճելը ինձ միշտ հաճելի է եղել»:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment