Մայիսը՝ հոգեկան առողջության իրազեկման ամիս. Երևանում կանցկացվի միջոցառում

Մայիսը՝ հոգեկան առողջության իրազեկման ամիս. Երևանում կանցկացվի միջոցառում

Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է՝ ևս մեկ կարևոր հնարավորություն խոսելու հոգեկան առողջության պահպանման, կանխարգելման և աջակցության կարևորության մասին։ Երևանի քաղաքապետարանը մայիսի 8-ին կանցկացնի միջոցառում, որի շրջանակում տեղի կունենա «Հոգեկան առողջության խթանումը որպես միջգերատեսչական գերակայություն» թեմայով պանելային քննարկում։

Քննարկման ընթացքում ոլորտի մասնագետներն ու ներկայացուցիչները կանդրադառնան առկա խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաև կներկայացնեն հոգեկան առողջության պահպանման և զարգացմանն ուղղված հնարավոր լուծումները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment