ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններին։
«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչի են ամիսներ շարունակ արհեստական բանականությամբ սարքած հայտարարություններ տարածում «կալուգացու» անունից։ Որովհետև գիտեին, որ եթե նա սկսի խոսել իր անունից, բոլորը միանգամից հասկանալու են, որ նա անգրագետ է և, ավելին, լիակատար ապուշություններ է սկսելու դուրս տալ»,- ասել է նա։
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով հալուցինացիաներ առաջնացնող սնկերի մասին Կարապետյանի հայտարարությանը, շեշտել է. «Կարծում եմ՝ նման սնկեր ամեն օր ընդունում է նրան Հայաստան ուղարկողը, որովհետև, կներեք արտահայտությանս համար, միայն «կայֆի տակ» եղած մարդու մտքով կարող է անցնել, որ այս անգրագետը կարող է գալ Հայաստան և իշխանություն վերցնել»։
