Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կրկին կգործի


Տնտեսություն


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գևորգ Տեր-Պետրոսյանին պատկանող (ք․ Գյումրի, Աբովյան 246/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:


Leave a Comment