ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման վերաբերյալ


Միջազգային


ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի փուլային բացման վերաբերյալ՝ իրանական նավահանգիստների շրջափակման մեղմացման դիմաց:

Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով արաբական երկրների աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ Հորմուզի նեղուցում մնացած նավերի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առաջընթաց է սպասվում առաջիկա ժամերին։

Պակիստանի աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական կողմի հետ շփումները շարունակվում են։ Աղբյուրը նշել է, որ Իրանը կարող է այսօր Պակիստանին փոխանցել իր պատասխանը ԱՄՆ առաջարկությանը։


Leave a Comment